Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել ոսկու շուկայի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքից:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց են զանգահարել անհայտ քաղաքացիներ եւ հայտնել, որ Երեւանի Մ. Խորենացու փողոցում` ոսկու շուկայի առջեւ, ծեծկռտուք է:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել երեք քաղաքացու, որոնցից երկուսի գլխի եւ ճակատային հատվածում առկա էին արյան հետքեր:

Պարզվել է, որ բերման ենթարկվածներն են 1991 թ. ծնված Արթուր Ե.-ն, 1986 թ. ծնված Վարդգես Ե.-ն եւ 1991 թ. ծնված Գեւորգ Հ.-ն:

Վերջիններս հրաժարվել են հաղորդում եւ բացատրություն տալուց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: