Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը: Բացահայտվել է խարդախության՝ 6, յուրացման` 4, գողության` 2, շորթման, մաքսանենգության եւ համակարգչային հանցագործության  1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 4 եւ գողության 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: