Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը:
NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, տեղի ունեցած նիստում առաջադրված միակ թեկնածուն ԱԺ նախագահն է եղել: Բոլորը կողմ են քվեարկել՝ բացի Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանից, որը միակ դեմ քվեարկողն է եղել:
Նշենք, որ մինչեւ այդ խորհրդի նախագահը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր:




























