Ապագա Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի որակը բարձրացել է։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողներին հայտարարեց Երեւանում տեղի ունեցած Հայաստանի արդյունաբերողների եւ գործատուների համագումարին հրավիրված Միասնական տնտեսական հանձնաժողովի հիմնական ուղղություններով ինտեգրման եւ մակրոէկոնոմիկայի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան։
Արժեքային արտահայտությամբ, ներքին առեւտրի ծավալը կրճատվում է, սակայն բարելավվում է դրա կառուցվածքը։ Կրճատվում է հանքային հումքի մասնաբաժինը, ավելանում պատրաստի արտադրանքինը. աճում են մեքենաների, սարքավորումների, գյուղատնտեսական ապրանքների մատակարարումները։ Ավելացված արժեքի աստիճանով ԵՏՄ-ի ներքին առեւտրի կառուցվածքը ավելի լավ առաջընթաց է ապահովում, քան երրորդ երկրների հետ առեւտրի կառուցվածքը, հավելեց նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը։




























