Արմավիրի մարզի Հայկավան գյուղի գյուղամիջյան ճանապարհին, դեկտեմբերի 4-ին, ժամը 16.50-ին, իրար են բախվել «Տոյոտա» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:




























