Ոստիկանության Մաշտոցի բաժնում, հոկտեմբերի 27-ին, ժամը 16.00-ին, 19-ամյա Տաթեւիկ Կ.-ից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Երեւանի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների խաչմերուկում, թիվ 57 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ եւ ուսանողական քարտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 29-ամյա  Քաջիկ Գ.-ն:

Կատարվում է քննություն: