Էջմիածին քաղաքի մի ռեստորանային համալիրի մոտակայքում, դեկտեմբերի 3-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: