ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունը եւ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժինը կունենան առանձին վարչական շենքեր։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ կառավարության դեկտեմբերի 4-ի նիստում որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեին համապատասխան տարածքներ տրամադրել Վարդենիս եւ Աշտարակ քաղաքներում։
Մասնավորապես՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բարեկամության փողոցում գտնվող 211.73 քառ. մետր մակերեսով նախկին մանրէաբանական լաբորատորիայի մասնաշենքը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու 4 հասցեում գտնվող 413.4 քառ. մետր մակերեսով շենքից 268.7 քառ. մետր մակերեսով տարածքը եւ 144.7 քառ. մետր մակերեսով մանսարդային հարկը հանձնվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին՝ համապատասխան տարածքային ստորաբաժանումները տեղակայելու նպատակով:






























