Ռուսաստանը շարունակում է պնդել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համալիր տեղակայել ցանկացող ԱՄՆ-ի նպատակների ոչ ակնհայտ լինելու փաստի առնչությամբ։

«Ռուսաստանի ԱԳՆ-ում Իրանի կողմից հրթիռային վտանգի գոյություն չեն տեսնում այն մասշտաբներով, որոնք կպահանջեին «Պետրիոտ» տեսակի հրթիռ տեղակայել Լեհաստանում», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օրերս Կրակովում ՀՀՊ վերաբերյալ լրացուցիչ նոր համաձայնագիր է կնքվել։ Միջոցառմանը ներկա Հիլլարի Քլինթոնը կրկին հավաստիացրել է, թե ԱՄՆ-ի նախաձեռնությունն ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ։