Մերձմոսկվայում ընկած Միգ-29 ԿՈՒԲ կործանիչի օդաչուներից մեկը վախճանվել է դեկտեմբերի 5-ի երեկոյան: 36-ամյա Ռիբնիկովը մահացել է Սկլիֆասովսկու անվան ԳՀԻ վերակենդանացման բաժանմունքում: Մահվան պատճառը ընկնելիս ստացված վնասվածքներն են:

«Ինտերֆաքսը» հայտնել է, որ երկրորդ օդաչուի վիճակը կայուն ծանր է: Նա նախկինի պես վերակենդանացման բաժանմունքում է, սակայն առաջիկայում կարող է հիվանդասենյակ տեղափոխվել:

Ուսումնառազմական կործանիչն ընկել էր դեկտեմբերի 4-ին՝ Չեմուդուրովո Վոսկրեսենսկ գյուղի մոտ՝ ուսումնական թռիչքի ժամանակ: Երկու օդաչուներին էլ հաջողվել էր ինքնանետվել, օդանավը վերանորոգման ենթակա չէ: