Կես միլիոն ֆիլիպինցիների տարհանել են «Հագուպիտ» թայֆունի մոտենալու պատճառով, որը սպառնում է երկրի կենտրոնական շրջաններին, այդ թվում՝ մայրաքաղաք Մանիլային: 

Օդերեւութաբանները  ենթադրում են, որ հիմնական հարվածը վրա կհասնի դեկտեմբերի 6-ի երեկոյան: Թայֆունը կմոլեգնի նույն շրջաններում, որտեղ մեկ տարի առաջ «Հայան» փոթորկի պատճառով զոհվել եւ անհետ կորել էր շուրջ 7300 մարդ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Associated Press-ը:

«Հագուպիտը» ուժգին կլինի դեկտեմբերի 6-ին: Սակայն այն պետք է արագ հանդարտվի, երբ մոտենա ափին: Այնուամենայնիվ, վտանգի ենթակա են Ֆիլիպինների 81 շրջաններից  47-ը:

Երկրում չեղյալ են հայտարարվել տասնյակ տեղական ավիաչվերթներ եւ դադարեցվել է նավարկությունը որոշ կղզիների միջեւ: