Պաբլո Պիկասոյի կողմից ստեղծված արծաթե սկուտեղը գողացել են Մայամիում տեղի ունեցած «Արտ Բազել» ժամանակակից արվեստների փառատոնից: Սկուտեղը գնահատվում էր 85 հազար դոլար:
Ոստիկանության տվյալներով՝ հափշտակությունը կատարվել է դեկտեմբերի 5-ի գիշերը: Ցուցասրահներում շուրջօրյա հսկողություն է սահմանվում, սակայն տեսահսկող սարքերը ոչ բոլոր կետերում են տեղադրված, հայտնում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով France-Presse-ին:
Հանցագործները արվեստի միայն մեկ ստեղծագործություն են տարել:
Հափշտակված սկուտեղը («Visage aux mains») 1956թ. Պիկասոյի կողմից ստեղված 20 արծաթյա իրերի շարքի մասն է:




























