Շվեյցարացի թռչնաբան Լորենցո Վինչիգերան փախել է ֆիլիպինցի իսլամիստների գերությունից, որում գտնվում էր 2012-ի փոտրվարից։

49-ամյա գերին կարողացել է փախչել, երբ ֆիլիպինյան զորքերը հրետանային կրակ են բացել ծայրահեղականների ջունգլիում գտնվող ճամբարի ուղղությամբ։

Վինչիգերան կացնահարել է «Աբու Սայաֆ» խմբավորման հրամանատարին եւ փախել։ Մյուս ծայրահեղականները կրակ են բացել շվեյցարարցու հետեւից՝ վիրավորելով նրան։ Չնայած դրան, ֆիլիպինցի զինվորները նրան գտել եւ անվտանգ վայր են տեղափոխել, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

2012-ի փետրվարին Թավի-Թավի կղզի-նահանգում իսլամիստները եվրոպացի երկու թռչնաբանների էին գերեվարել՝  շվեյցարացի Վինչիգերային եւ մի նիդեռլանդացու։ Վերջինս կարողացել էր փախչել։