18-րդ դարում Ֆրանսիայում տորոնի մշակման ակունքներում հայկական ծագմամբ ֆրանսիայից գյուղատնտեսն է: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» հայ-ֆրանսիական ամսագիրը՝ վկայակոչելով ֆրանսիական «Midi Libre» թերթին:

Ֆրանսիայում տորոնի աճեցումը բացառիկ տեղ ուներ Վոկլյուզում, Գարեում եւ Բուդ-դյու-Ռոնեում: Այդ բույսի մշակման նպատակը ֆրանսիական ներկարարական արդյունաբերության զարգացումն էր:

1754թ. հայկական ծագմամբ ֆրանսիացի գյուղատնտես՝ Ժան Ալտենը (Հովհաննես Ալթոնյան), տորոնը սկսել մշակել է Սենտ Էտիենում, որից հետո, 1763թ., էլ ավելի մեծ հաջողությամբ, Կոնդա-Վենսենսե շրջանում՝ դե Քոմոնի՝ Ավինիոյի առաջին հյուպատոսի աջակցությամբ: