Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.40-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1978 թ. ծնված Արթուր Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր  ՀՀ քրեական  օրենսգրքք 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: