Դեկտեմբերի 5-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ինքնակամ բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Գեւորգ Ս.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/ 2-րդ մասի եւ 354 հոդվածի /ազատազրկման ձեւով պատիժը կրելուց խուսափելը/ մեղադրանքով:




























