Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 5-ին, ժամը 09.30-ին, Երեւան քաղաքի Մալաթիայի շուկայի հարակից տարածքից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Մխիթար Խ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:




























