Դեկտեմբերի 5-ին, ժամը  23.25-ին,  ՃՈ ՕԿԿ-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.00-ին, Երեւանի Զաքարիա Սարկավագի եւ Ֆանարջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «Մերսեդես»   եւ  «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: