Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 6-ին, ժամը 20.19-ին տեղեկություն է ստացել, որ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  միջհամայնքային Հ-30 ավտոճանապարհի Ճամբարակ-Աղբերք հատվածում (3-րդ կմ) «ԿամԱԶ» մակնիշի 17 US 854 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը` 1972 թ. ծնված Վ. Գ.-ը հայտնվել է ավտոմեքենայի տակ:

Հրշեջ-փրկարարներն օժանդակ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Վ. Գ.-ին, ով հոսպիտալացվել է Ճամբարակի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: