ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Փսակիին մամուլի ասուլիսի ժամանակ խնդրել են մեկնաբանել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վրային մեղադրանքները հանելու որոշումը, ինչին նա ընդհանուր պատասխան է տվել: «Ընդհանուր առմամբ, մենք նախկինի պես կարծում ենք, որ անաչառ հաշվետվողականության ստանդարտներին հետեւելը առաջ կմղի քաղաքական կոնսենսուսը, որից կախված է Եգիպտոսում երկարատեւ կայունությունն ու տնտեսական աճը»,-ասել է Փսակին:
Լսելով նման մեկնաբանություն, լրագրողները վրդովվել են: «Ի՞նչ է դա նշանակում: Ասել այն, ինչ հիմա ասացիք, նշանակում է ոչինչ չասել: Դա նույնն է, որ ասենք՝ մենք պաշտպանում ենք մարդկանց շնչելու իրավունքը»,-ասել է Associated Press-ի լրագրող Մեթ Լին:
Բրիֆինգի ավարտից հետո Պետքարտուղարության մամուլի քարտուղարն բոլորի համար լսելի իր խոսքն «անհեթեթ» է անվանել, երթադրելով, որ խոսափողներն անջատված են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























