Բելգիայում սգում են թագուհի Ֆաբիոլայի մահը: Թագավոր Բոդուենի (երկիրը կառավարել է 42 տարի - 1951-1993) այրին մահացել է դեկտեմբերի 5-ին, 86 տարեկան հասակում: Կառավարության որոշմամբ՝ երկրում մինչեւ թաղման օրը (դեկտեմբերի 12) սուգ է հայտարարվել:
Բելգիայի պետական դրոշները բոլոր այդ օրերին իջեցված կլինեն: Ֆաբիոլայի զարմիկը՝ թագավոր Ֆիլիպը կնոջ՝ Մաթիլդայի հետ չեղյալ են հայտարարել հաջորդ շաբաթ նախատեսված բոլոր պաշտոնական միջոցառումները, այդ թվում այցը Վատիկան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թագուհու մարմինը երկուշաբթի Սթյուվենբերգի նրա նստավայրից կտեղափոխեն Բրյուսելի արքայական պալատ:
Չորեքշաբթի եւ հինգշաբթի բոլոր ցանկացողները կկարողանան հրաժեշտ տալ թագուհուն, պալատի դռները բաց կլինեն 12 ժամ: Ֆաբիոլայի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին , որին ներկա կլինեն Եվրոխայի արքայական տների ներկայացուցիչները:
Նշենք, որ կոմսուհի Ֆաբիոլա դե Մորա ի Արագոնը ծնվել է 1928 թվականին, Մադրիդում: 1960 թվականին նա ամուսնացել է Բելգիայի երիտասարդ թագավոր Բոդուենի հետ, որը նրանից 2 տարով փոքր էր:



























