Նոր Մոսկվայում ձերբակալվել է ռուսաստանցի արտիստ Վլադիմիր Վինոկուրի ամառանոցի վրա ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողներից մեկը: Այս մասին հաղորդել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ հանցագործները «Լեսնոե օզերո» ավանում գտնվող ամառանոցն են մտել այսօր՝ դեկտեմբերի 7-ի գիշերը ժամը 01.40-ին: «Երեք չարագործներ մտել են մասնավոր տան տարանք, որը պատկանում է Վինոկուրին: Մտնելով տուն, նրանք իրենց հետ վերցրել են երկու պոմպ՝ 12 հազար ռուբլի արժեքով եւ փորձել են դիմել փախուստի: Նրանց նկատել են այդ տարածքի ոստիկանները: Ձերբակալման ժամանակ հանցագործները դիմադրություն են ցույց տվել: Նրանցից մեկը ձերբակալվել է, մյուսները հասցրել են փախչել»,-ասել է աղբյուրը:

Ավազակային հարձակման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նոր Մոսկվայում անհայտ անձինք գողություն են կատարել Վլադիմիր Վինոկուրի ամառանոցից: