Հայաստանի Սյունիքի մարզի Մ17 միջպետական ճանապարհից դեպի Շիշկերտ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում դեկտեմբերի 6-ին`ժամը 17:00-ի սահմաններում, տեղի էր ունեցել փլուզում:
Հայաստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հսկայական ժայռաբեկորները` մոտ 700 խմ ծավալով, երկկողմանի փակել են Ծավ եւ Շիշկերտ գյուղերն իրար կապող միակ ճանապարհը:
Հ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ իրավիճակին ծանոթանալու, տեղում լուծումներ գտնելու նպատակով ճանապարհի փլուզված հատված են այցելել նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները: Այստեղ են նաեւ ԱԻ նախարարության աշխատակիցները:
Համատեղ քննարկման արդյունքում որոշվեց կատարել պայթեցման աշխատանքներ, որից հետո «Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարները կմաքրեն ճանապարհը:




























