ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին` ժամը 18.30-ի դրությամբ, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում մերկասառույց է:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանրապետության ողջ տարածքում ամպամած եղանակ է:
Սպիտակում, Մարալիկում, Ախուրյանում, Թալինում, Անիում, Աշոցքում, Ապարանում, Լոռիում, Նոյեմբերյանում, Արթիկում, Արագածում, Թումանյանում տեղում է ձյուն:

Նոյեմբերյանում, Ճամբարակում մառախուղ է, իսկ Արագածում` ուժեղ քամի:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով  ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ:  

Հանրապետության միջպետական  նշանակության ավտոճանապարհները բաց են: