Արգենտինայի նախագահի 23-ամյա դուստրը՝ Ֆլորենսիա Քիրշները, տեղափոխվել է հիվանդանոց: Կիրակի այս մասին հայտնել է Արգենտինայի «Կլարին» թերթը: Պաշտոնական աղբյուրներից նրա առողջական վիճակի մասին տեղեկություն դեռ չկա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:э
Ըստ թերթի՝ հիվանդանոցի անձնակազմին, որտեղ բուժվում է Ֆլոենսիա Քիրշները, արգելված է բջջային հեռախոսներ օգտագործել: Այնուամենայնիվ, թերթը պնդում է, որ խոսքը «գինեկոլոգիական փոքր խնդրի մասին է»: Հայտնի է, որ աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց շտապօգնության մեքենայով: Ագենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Քիրշների արձագանքի մասին չի հաղորդվում:



























