Ռուս նախկին լրտեսուհի Աննա Չապմանը փորձել է գայթակղել ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին, գրում է  The New York Post-ը:

Ըստ հետախուզությանը մոտ աղբյուրի՝ Չապմանը եւ Սնոուդենը հանդիպել են միայն մեկ անգամ, որից հետո Չապմանը իր թվիթերում հաղորդագրություն է թողել. «Սնոուդեն, դու կամուսնանա՞ս ինձ հետ»:

Աղբյուրը պնդում է, որ Սնոուդենին «գայթակղելն» անհրաժեշտ էր  նրան Ռուսաստանում պահելու համար, փոխանցում է  Gazeta-ն:

2010 թ. Աննա Չապմանը ձերբակալվել էր ԱՄՆ-ում՝ Ռուսաստանի հետ ապօրինի համագործակցության մեղադրանքով, եւ հայրենիք էր արտաքսվել՝ փոխանակվելով ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեջ մեղադրված քաղաքացիների հետ: