Մարոկոյում մահացել է  կառավարության պետական նախարար Աբդելահ Բահան, հայտնում է  Sky News Arabia-ն:

Նշվում է, որ Բահան զննության համար ժամանել է խորհրդարանական Ահմադ Զաիդիի զոհվելու վայր՝ Բուզնիկե, եւ  ընկել  գնացքի տակ: 60-ամյա Բահան զբաղեցնում էր Մարոկոյի արդարության եւ զարգացման կուսակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը, փոխանցում է  Gazeta-ն: Ներկայումս կատարվածի մանրամասները հայտնի չեն: