Նեպալում լեփ-լեցուն ավտոբուսը գլորվել է լեռնային ճանապարհից, մահացել է առնվազն 17 մարդ, 50-ից ավելին վիրավորվել են, հայտնել են ոստիկանները:
Ոստիկանության ներկայացուցիչ Քեշ Բաադուր Շահին «Ասոշիեյթիդ Փրեսս» գործակալությանը հայտնել է, որ ավտոբուսը լեռնային նեղ ճանապարհ է դուրս եկել երկուշաբթի գիշերը, սակայն չճշտված պատճառներով դուրս է եկել ճանապարհից Փոքհարակադա գյուղի մերձակայքում՝ Քաթմանդուից 400 կմ արեւմուտք, որից հետո շրջվելով՝ 600 մետրից գլորվել է ցած, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Փրկարարները 14 մարմին են դուրս բերել ավտոբուսից, եւս երեք մարդ մահացել է ավելի ուշ՝ հիվանդանոցում: 38 մարդու համար նախատեսված ավտոբուսում եղել էր 67 մարդ:



























