ԱՄՆ Ֆլորիդա նահանգում երեք մարդ զոհվել, ութը վիրավորվել են մի քանի պատահարների հետեւանքով, որոնցից առաջինի դեպքում ավտոմեքենան բախվել էր արջին:
Տեղի հնդկացիական ցեղախմբի ներկայացուցիչը NBC-ին հայտնել է, որ տեղի ժամանակով 19:00 –ին ավտոմեքենան հարվածել է գորշ արջին, կենդանին սատկել է:
Քիչ անց մի փոքր հեռավորության վրա կանգ է առել երկրորդ մեքենան, որի ուղեւորները որոշել են օգնել արջին բախվածներին: Այնուհետեւ վթարի վայր է հասել երրորդ մեքենան, որը հարվածել է առաջին մեքենայից երեք մարդու, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ութ մարդ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, այդ թվում՝ նաեւ ուղղաթիռներով:



























