ԱՄՆ Չիկագո քաղաքում կենդանիների հանդերձավորմամբ շրջելու սիրահարների (այսպես կոչված՝ «ֆուրի») համագումարի 19 մասնակիցներ թունավորվել են քլորով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի մամուլը:
Միջադեպը տեղի է ունեցել Hyatt Regency O’Hare հյուրանոցում, երբ աստիճաններից մեկի վրա հայտնաբերվել են քլորի հետքեր: Հայուրավոր մարդիկ հարկադրված լքել են շենքը: «Անտրոկոն» համագումարի 19 անդամներ թունավորվելու պատճառով տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից 18-ը ավելի ուշ դուրս են գրվել:
Շենքը մի քանի ժամ մաքրվել է, որից հետո հյուրերը կարողացել են վերադառնալ հյուրանոց:
Որոշվում է քրգործ հարուցելու հարցը:



























