Նավթի համաշխարհային գները նվազում են շուկայում առաջարկի մեծության ֆոնին, ընդ որում՝ որոշ ներդրողներ վախենում են, որ ԱՄՆ-ն նավթային շուկայում կպայքարի OPEC-ի դեմ, վկայում են աճուրդների տվյալները:

Brent նավթի գինը նվազել է  1,41% -ով՝ մինչեւ 68,11 դոլար մեկ բարելի դիմաց: WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է  1,17% -ով՝ մինչեւ 65,07 դոլար մեկ բարելի դիմաց:

Շուկաները բացասաբար են ընդունել Սաուդյան Արաբիայի որոշումը՝ ԱՄՆ-ին եւ Ասիային հունվար ամսին ռեկորդային  զեղչեր տրամադրելու վերաբերյալ: Ասիական երկրների համար արժեքը հասցվել է նվազագույնի՝ 2000 թ. հունիսից ի վեր: Վերլուծաբաննրը մտավախություն ունեն, որ այդպիսով երկրի իշխանությունները որոշել են ուժեղացնել շուկայում մասնաբաժնի համար իրենց պայքարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նավթի գները շարունակել են  նվազել ԱՄՆ-ում նավթի արդյունահանման աճին զուգահեռ՝ չնայած  նավթի արդյունահանման քվոտան պահպանելու վերաբերյալ OPEC անդամ երկրների որոշմանը, հայտնում է Bloomberg-ը: Վերլուծաբանները կանխատեսել են, որ կազմակերպության որոշումը, որին հետեւել է նավթի գների անկումը, կարող է ոչ շահավետ դարձնել ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանումը: