Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Նայջել Միլսը խոստովանել է, որ պլանշետով Candy Crush է խաղացել դատական համակարգի բարեփոխմանը նվիրված լսումների ժամանակ:

Լուսանկարը, որտեղ երեւում է, թե ինչպես է Պահպանողական կուսակցության անդամը տարված խաղով, հրապարակել է Sun թերթը: Ըստ թերթի՝ խորհրդարանականը երկու ժամ վիրտուալ քաղցրավենիք հավաքելով է զբաղվել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ Միլսի՝ դա իրեն չի խանգարել ամբողջությամբ ներգրավված լինել քննարկման գործընթացին: