Կիրակի երեկոյան ամերիկյան Օքլենդ քաղաքում (Քալիֆորնիա նահանգ) աֆրոամերիկացիներին սպանած իրավապահ  մարմիններին պատասխանատվության չենթարկելու դատարանի որոշումների դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, հայտնում է CNN հեռուստաընկերությունը:

Ոստիկանությունը հայտարարել է, որ ցուցարարները ոստիկանների դեմ պայթուցիկ սարքեր են կիրառել, որից հետո ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել, հայտնում է «TASS»-ը:

ԱՄՆ-ում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են այս տարվա օգոստոսին, երբ  Ֆերգյուսոնում (Միսուրի) ոստիկանը կրակել էր 18-ամյա անզեն աֆրոամերիկացու ուղղությամբ: Ոստիկանը պատասխանատվության չի ենթարկվել:

Նոյեմբերի վերջին Նյու-Յորքի դատարանը որոշել էր պատասխանատվության չենթարկել նաեւ սպիտակամորթ ոստիկանին, ով անզեն սեւամորթ տղամարդուն ձերբակալելու ժամանակ խեղդել էր վերջինիս: Սա երկրում բողոքի նոր ալիք էր բարձրացրել, որի ընթացքում ոստիկանությունը կալանավորել է հարյուրավոր մարդկանց: