Դեկտեմբերի 6-ին, ժամը 15.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողնաշարի գոտկային եւ պարանոցային հատվածների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վրաստանի քաղաքացի, 1986 թ. ծնված Անդրեյ Ն.-ն, որը հայտնել է, որ անկարգելով ընկել է Նոր Հաճընի ձորը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Անդրեյ Ն.-ն Նոր Հաճընի կամրջից անկարգելով ցատկել է, այդ ընթացքում չկարողանալով ղեկավարել այն` խփվել է ժայռին ու ընկել է գետնին, ինչի հետեւանքով ստացել է վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն:




























