Եվրախորհրդարանի պատգամավոր, «Ձախ ճակատ» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը վիրավորել է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելին՝ ի պատասխան Ֆրանսիայի հասցեին ուղղված վերջինիս քննադատական նկատառմանը:

«Լռեք, տիկին Մերկել: Ֆրանսիան ազատ է», - գերմաներենով գրել է քաղաքական գործիչը, որից հետո ֆրանսերենով ավելացրել է. «Ավելի լավ է՝ զբաղվեք ձեր աղքատներով եւ ավերակների մեջ գտնվող ձեր տնտեսությամբ», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»

Նախօրեին Die Welt թերթին տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Իտալիայի եւ Ֆրանսիայի կողմից իրականացվող բարեփոխումները բավարար չեն: