Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել  է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 21-ը: Բացահայտվել է խարդախության՝ 12, յուրացման` 10, գողության` 15, կողոպուտի, մաքսանենգության,  խուլիգանության, կաշառակերության եւ ապօրինի ծառահատման  1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու, գողության եւ խարդախության 4-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: