Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին, ժամը 10.30-ին, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Սարգիս Կ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա դեկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով: