Ոստիկանությունը ձերբակալել է Սագարեջո շրջանի Վերխվիանի գյուղի բնակիչ Էլիմխան Է.-ին, որը, չկարողանալով կրակել կնոջը, մահացու վրաերթի է ենթարկել նրան, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «Նովոստի-Գռուզիան»:
Քննությունը պարզել է, որ ձերբակալվածի գործողությունների շարժառիթը խանդն էր: Էլիմխան Է.-ն փորձել էր կրակել կնոջը իր անվամբ գրանցած զենքից, սակայն չէր կարողացել: Դրանից հետո նա մահացու վրաերթի էր ենթարկել նրան, ինչից կինը տեղում մահացել էր:
Էլիմխան Է.-ն ձերբակալվել է հանցանքի վայրում: Մեքենան առգրավվել է որպես իրեղեն ապացույց:
Ըստ ՆԳՆ-ի՝ մեղադրյալն ընդունել է մեղքը: Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 108 հոդվածի հատկանիշներով (կանխամտածված սպանություն):



























