Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 8-ին, ժամը 11.30-ին տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի վերջնամասում՝ նորակառույց եկեղեցուն հարակից պուրակում (փոսի մեջ), հայտնաբերվել է անձը չպարզված միջին տարիքի տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները կիսակառույց եկեղեցու հարակից պուրակից դուրս են բերել միջին տարիքի տղամարդու դի: