Անցած կիրակի Բաթումի քաղաքի ամենախոշոր շուկայի առեւտրային տաղավարներից մեկում հրավառության եւ ճայթռուկների պայթյունի արդյունքում հրդեհ է բռնկվել: Կրակը տարածվել է մոտ 600 քմ տարածքում: Պայթյունի հետեւանքով 2 մարդ զոհվել, եւս երկուսը ծանր վիճակում հոսպիտալացվել են:

Ավելի ուշ, Բաթումիի հիվանդանոցի կառավարիչը հայտնել է, որ վիրավորվածներից մեկը՝ 41-ամյա տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք է եւ բժիշկներին չի հաջողվել նրակյանքը փրկել:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: