Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին շնորհել են «Ազատության ասպետի» կոչում, փոխանցում է «Գռուզիա Online»-ը:
Կոչումը շնորհել է լեհական «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամը, որն ամեն տարի նման պարգեւներ է շնորհում հանուն ժողովրդավարության, ազատության եւ արդարության մղվող պայքարի:
Վարշավայում տեղի ունեցած արարողությանը Սահակաշվիլին օրդեն է ստացել եւ գեներալ Պուալսկիի սուսերի կրկնօրինակը: «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս սուսերը: Ես մտադիր չեմ այն պատից կախել: Մենք ունենք թշնամի, որի դեմ պետք է պայքարենք, եւ այս թուրը մենք կօգտագործենք», — հայտարարել է նա:
Իր հերթին Եվրախորհրդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշ Վոլսկին նշել է, որ Վրաստանը օրինակ է դարձել շատ երկրների համար, իսկ ներկայիս դրությունը Սահակաշվիլիի արժանիքն է:




























