Brent նավթի գինը 68 դոլարից իջել է: Մոսկվայի ժամանակով 12.45-ի տվյալով՝ դրա հունվարյան ֆյուչերսներն էժանացել են 2%-ով՝ բարելի համար կազմելով 67,55 դոլար, վկայում են լոնդոնյան բորսայի արդյունքները, փոխանցում է Gazeta-ն:

Այսօր ավելի վաղ նավթի համաշխարհային գներն արդեն նվազել էին՝ ԱՄՆ-ում նավթի արդյունահանման աճի ակնկալիքով:

WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինն ընկել է 0,78 դոլարով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 65,06 դոլար: