Լիպեցկի եւ Արմավիրի ուսումնական կենտրոններում վերապատրաստման դասընթացներին մասնակցելուց հետո Հայաստանի Հանրապետության Էրեբունի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազա են ժամանել 2014թ. շրջանավարտ երիտասարդ օդաչուները:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նոր ուսումնական ժամանակահատվածում ռուս օդաչուները առաջին անգամ բարձրլեռնային պայմաններում կթռչեն չորրորդ սերնդի MiG-29 ճակատային կործանիչներով:
Ներկայումս թռիչքների թույլտվություն ստանալու նպատակով լեյտենանտերը բժշկական ստուգումներ են անցնում:




























