Bitnet էլեկտրոնային առեւտրի պլատֆորմի տվյալներով՝ բիթքոինը հայտնվել է ապրանքների վճարման ամենահայտնի միջոցների տասնյակում: Կրիպտոարժույթի օգնությամբ ամբողջ աշխարհից մարդիկ գնումների համար վճարել են մոտ 300 մլն դոլար: Այսպես, նոյեմբերի 28-ին բիթքոինների տեսքով ծախսվել է 152 մլն դոլար, իսկ կիբերերկուշաբթի՝ (դեկտեմբերի 1-ին) 144 մլն դոլար, գրում է «Կոմերսանտը»:
Բոլոր հնարավոր վճարային համակարգերի շարքում իրենց ժողովրդականությամբ բիթքոինները զբաղեցրել են 9-րդ տեղը՝ առջում թողնելով MasterCard, Visa, American Express եւ PayPal վճարային համակարգերին:
Հիշեցնենք, որ բիթքոինն իրենից ներկայացնում է էլեկտրոնային վճարային համակարգ, որին հաճախ անվանում են կրիպտոարժույթ կամ վիրտուալ արժույթ: Ցանցը ամբողջապես ապակենտրոնացված է, չունի կենտրոնական կառավարիչ կամ դրա ինչ-որ նույնօրինակ: Բիթքոինները կարող են օգտագործվել ապրանքների եւ ծառայությունների վճարման համար:
Բիթքոինի ամենաբարձր փոխարժեքը գրանցվել է 2013թ. նոյեմբերին, երբ դրա արժեքը գերազանցել է 1000 դոլարը: Այդ նշագծից հետո բիթքոինի փոխարժեքը կրճատվել է, եւ այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի դրությամբ այն կազմում է 377 դոլար:




























