Զույգերը սկսում են իրենց դժբախտ զգալ ամուսնության ոչ թե յոթերորդ, այլ տասներորդ տարվա ընթացքում: Ըստ The Daily Mail-ի, «յոթերորդ տարվա քորի» մասին տեսությունը լայն տարածում էր գտել նույնանուն ֆիլմից հետո՝ Մերլին Մոնրոյի գլխավոր դերակատարմամբ: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հոգեբաններն այնքան էլ ճիշտ չեն եղել:

Ըստ Gazeta-ի, հիմա նրանք պնդում են, որ փուլը, երբ ամուսիններն իրենց շատ դժբախտ են զգում եւ ավելի հակված են լինում դավաճանության, սկսվում է ամուսնության տասներորդ տարում:

Հարցմանը մասնակցել է 1957-1964 թվականներին ծնված 2 հազար կին: Հետազոտությունն անցկացրել են Յուտայի Բրիհամ Յանգի համալսարանի ուսանողները:

Նշվում է, որ ավելի քան 30 տարի ամուսնացած զույգերը հայտնաբերել են, որ իրենց երջանկությունը սկսում է վերադառնալ, չնայած դեպքերի մեծ մասում ամուսնական կյանքի առաջին տարիների բարձր մակարդակին այդպես էլ չի հասնում: