Չինաստանի դատարանը Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում երկու գրոհների մեջ մեղավոր ճանաչված 8 մարդկանց մահվան է դատապարտել, եւս 5 մարդու նկատմամբ պայմանական մահվան դատավճիռ է կայացվել, հայտնում է France-Presse գործակալությունը:
Առաջին հարձակումն իրականացվել է ընթացիկ տարվա ապրիլին՝ Ուրումչի քաղաքային շրջանում, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել, 79-ը վիրավորվել էին: Հարձակվողները զինված են եղել դանականերով եւ պայթուցիկներով, հայտնում է Gazeta-ն:
Մարտին Ուրմուչիի շուկայի վրա հարձակման հետեւանքով 39 մարդ զոհվել, 90-ը վիրավորվել էին: Գրոհայիններն օգտագործել էին պայթուցիկներ եւ երկու տրանսպորտային միջոց:



























