Բարսելոնայի կենդանաբանական այգու այցելուների տեսադաշտում դաժան տեսարան է հառնել:

45-ամյա իսպանացին մտել է առյուծների ազատավանդակ: Կամուֆլյաժով տղամարդը ցատկել է ցանկապատից եւ հայտնվել երեք գիշատիչների տարածքում: 

Էգ առյուծներից մեկն իսկույն հարձակվել է անկոչ հյուրի վրա՝ նրան քարշ տալով դեպի ծառայողական թունել: Վրա են հասել նաեւ վանդակի մյուս բնակիչները, փոխանցում է Informing-ը:

Տղամարդուն մահից փրկել են կենդանաբանական այգու այցելուները, որոնք ջրցաններով փորձել են հանդարտեցնել արյան հոտ առած գիշատիչներին: Որոշ ժամանակ հետո առյուծները նահանջել են, իսկ էքստրեմալին տեղափոխել են հիվանդանոց:

Ներկայումս գիշատիչներից տուժած տղամարդը հիվանդանոցում է՝ կայուն ծանր վիճակում:

Տղամարդուն նման ծայրահեղ արարքի դրդած պատճառները պարզում են իրավապահները: