Միջազգային ցանկացած հակամարտություն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Այս մասին դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության մասին հարցին՝ նա նշել է, որ Ուրուգվայը պաշտպանում է հիմնարար արժեքները՝ ազատությունը, հավասարությունը, արդարությունը, եւ անհրաժեշտ է  համարում հակամարտությունները կարգավորել հենց այդ բանալիով: «Դա անհնար է առանց բանակցային խաղաղ գործընթացի», - ընդգծել է նա: Այդ պատճառով Ուրուգվայը փորձում է լավ հարաբերություններ պահպանել հակամարտության բոլոր կողմերի հետ: Նման մոտեցում ունենք ցանկացած միջազգային հակամարտության հանդեպ», - հավելել է ուրուգվայցի քաղաքական գործիչը: