Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի իշխանություններն արգելել են տաքսի պատվիրելու Uber առցանց ծառայությունը, երբ ուղեւորուհուն բռնաբարելու կասկածանքով վարորդ է ձերբակալվել, որը կանչ է ստացել այդ կայքի միջոցով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Այդ մասին հայտնում է letna.ru-ն՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին: Տուժած հայտարարել է, որ Uber ծառայության տաքսու վարորդը բռնաբարել է իրեն: Դելիի 26-ամյա բնակչուհու խոսքով, ինքը տաքսիում ննջել է, իսկ երբ արթնացել է, մեքենան կայանված է եղել քաղաքի հեռավոր թաղամասում:

Բժշկական հետազոտությունը հաստատել է, որ կնոջը բռնաբարել են: