Արա Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները նորմալ են: Դեկտեմբերի 8-ին Հայաստանի խորհրդարանում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը իր եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերություններին անդրադառնալով՝ հայտարարել է, որ պետք չէ այդ թեմայով շահարկումներ անել: «Չգիտեմ՝ ով է նման բան որոշել եւ ինչու, բայց ոչ մի նման բան չկա: Իմ ու Ծառուկյանի հարաբերությունները նորմալ են», -հավաստիացրել է Աբրահամյանը:
Ավելի վաղ՝ հոկտեմբերին կայացած մամուլի ասուլիսում Աբրահամյանն ի պատասխան Ծառուկյանի մասին հարցին հայտարարել էր. «Կարող եմ միայն ասել, որ նա շատ լավ, հայրենասեր քաղաքացի է եւ շատ լավ գործարար»:
«Հրապարակ» թերթը գրել էր, որ վերջերս որոշակի խնդիրներ են առաջացել Արա Աբրահամյանի եւ ԲՀԿ առաջնորդի միջեւ. Աբրահամյանը Ծառուկյանին չի օգնել Մոսկվայում ԲՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը հանդիսատես հավաքելու գործում:




























